Իշխան Մխիթարյան. «Armenian Card» հավելվածի միջոցով աշխատելը կլինի հեշտ և հարմարավետ
13 Փտր 2018
Արմինֆո. Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացի ֆոնի վրա քարտային շուկայի աճի տեմպերը բազմաթիվ հատվածներում զգալիորեն արագացել են: Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, շարունակում է իր աջակցությունը շուկային ցուցաբերել անկանխիկ գործարքների վերջին տարիների աննախադեպ աճը (70 - 80%), այդ թվում նաև ինտերնետով կատարվող գործարքների:
Հետևաբար, փորձագետները նշում են, որ ինտերնետային նախագծերի զարգացումը գնալով ավելի կարևոր ուղղություն է դառնում բանկերի համար`ոչ տոկոսային եկամուտ ստանալու և հաճախորդների բազայի ընդլայնման առումով, ընդ որում՝վարկային շուկայի նկատելի անկման պայմաններում: Անցյալ տարին նշանավորվեց վիրտուալ ենթակառուցվածքի գործունեության զգալի աճով, ինչը կապված էր քարտապանների համար տարբեր հարթակների ավելացման և բազմաֆունկցիոնալության աճի հետ: Բնակչությունն ստացավ բարձրորակ ինտերնետային ծառայություններից օգտվելու ավելի ու ավելի շատ հնարավորություն, որոնք մատուցվում էին բանկերի (նոր բազմաֆունկցիոնալ ինտերֆեյսի և բջջային հավելվածների միջոցով), ինչպես նաև առևտրի և սպասարկման ընկերությունների և պետական ծառայությունների կողմից: Միևնույն ժամանակ, շուկայի զարգացման կարևորագույն ասպեկտներից մեկն էլ ազգային ԱրՔա վճարային քարտերի քանակի և գործառնական ակտիվության մեծացումն էր, ինչը, փորձագետների համոզմամբ, պայմանավորված էր ռուսաստանյան «ՄԻՐ» վճարային համակարգի հետ հաջող համագործակցության միջոցով հայկական տեղական քարտերը երկրի սահմաններից դուրս բերելու հանգամանքով:
Հայաստանի քարտային շուկայում տիրող իրավիճակի և 2018 թվականի հեռանկարների մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ կիսվում Armenian Card ազգային վճարային համակարգի ղեկավար Իշխան Մխիթարյանը:
Պարոն Մխիթարյան, ԱրՔա ազգային վճարային համակարգի և ռուսական «ՄԻՐ» համակարգի միջև միջհամակարգային փոխգործակցության ծրագրի մեկնարկից անցել է վեց ամիս: Ինչպե՞ս եք գնահատում այդ համաձայնագիրը:
Ցանկացած նման նախագիծ հաջող է, եթե այն նպատակահարմար է տնտեսապես: Երկու կողմերն էլ՝ սկսելով վճարային համակարգերի համակցման գործընթացը, կասկածի չէին ենթարկում դրա արդյունավետությունը, ինչի մասին են վկայում առաջին կիսամյակի արդյունքները: Մեր տեղական ArCa չիպային քարտերն արդեն առանց սահմանափակումների գործում են Ռուսաստանում : Դրանց միջոցով կարելի է «ՄԻՐ» համակարգի կողմից սպասարկվող բանկոմատներում և POS- տերմինալներով ստանալ կանխիկ միջոցներ, վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց: Անձամբ ես Ռուսաստանում օգտվում եմ ArCa քարտից, կանխիկացնում գումարներ և վճարում գնումների դիմաց: Երբեք խնդիրներ չեն եղել: Համապատասխանաբար, «ՄԻՐ» քարտերն էլ ընդունվում են մեր պրոցեսինգին միացած բոլոր բանկոմատներում, ինչպես նաև բազմաթիվ վաճառակետերում: Սպասարկման ցանցի ամբողջական ծավալումը նախատեսվում է այս տարվա ամռանը (բանկերը թարմացնում են տերմինալների պարկը և ծրագրային ապահովումները): Սեփական պրոցեսինգ ունեցող բանկերը նույնպես մեկ տարվա ընթացքում կմիանան նախագծին: Սակայն մենք չենք պատրաստվում դրանով սահմանափակվել: Կարծում եմ, ԱրՔա քարտի օգտագործման շրջանակը կարող է էապես ընդլայնվել, երբ ներդնենք մի շատ հետաքրքիր և անհրաժեշտ նախագիծ, այն է քարտից քարտ գումարների փոխանցումը։
Այսինքն, Ռուսաստանում մեր հայրենակիցները կկարողանան իրենց «ՄԻՐ» կամ ԱրՔա քարտերիցգումարները փոխանցել Հայաստանում գտնվող իրենց հարազատների ԱրՔա քարտերին և հակառակը: Ներկապահին մշակվում են դրամական փոխանցումների ոլորտում օրենսդրության պահանջների ապահովման հետկապված խնդիրների լուծման տարբերակները:
Ռուսական վճարային համակարգի հետ մեր գործունեության խորացումը, ըստ էության, տնտեսապես շահավետ է, քանի որ հաշվարկները կատարվում են ազգային արժույթներով, «դրամ-ռուբլի» ուղղակի փոխարժեքով: Գործարքի վերջնական հաշվարկը կատարվում է գործարքի պահին կիրառվող փոխարժեքով: Գործարքի գումարի «cross-rate» (կրկնակի փոխարկում, ինչպես միջազգային քարտերով է արվում) կամ վերահաշվարկ չի կատարվում: Արդյունքում, ԱրՔա քարտերով գործարքները Ռուսաստանում, և հակառակը, ավելի շահավետ են:
Իսկ ինչպե՞ս է իրավիճակը ԱրՔա քարտերով ռուսական ինտերնետ-խանութներում ապրանքների ևծառայությունների դիմաց վճարելու հարցում, որտեղ ընդունվում են «ՄԻՐ» քարտերը:
Նախագիծնայժմ քննարկվում է մեր գործընկերոջ հետ: Ներկա պահին ինտերնետային գործարքների մշակման տեխնոլոգիաների միջև գոյություն ունի տարբերություն, ուստի կատարվում են մոտեցումների սինքոնացման/համաժամեցման համապատասխան աշխատանքներ:
Հետևաբար, թերահավատները հիմքեր չունեն, ովքեր նախկինում կանխատեսում էին ԱրՔա քարտերիշուտափույթ «վախճանը», որոնք, իբր, չեն կարող դիմակայել միջազգային քարտերի հետ մրցակցությանը: Իսկ ինչպե՞ս են ընթանում Հայաստանում այլ խոշոր ազգային վճարային համակարգերի համադրմանաշխատանքները, ինչպիսիք են՝ ճապոնական JCB-ը և Չինաստանի UnionPay-ը:
JCB քարտերի սպասարկման նախագիծը գտնվում է պրոցեսինգային համակարգի սերթիֆիկացման եզրափակիչ փուլում, և զուգահեռաբար իրականացվում է նաև սպասարկող տերմինալների սերթիֆիկացումը: Ինչ վերաբերում է չինական համակարգի հետ նախագծին (Union Pay International), ապա UPI գործընկեր բանկի հետ միասին կատարվել են նախասերթիֆիկացման մի շարք աշխատանքներ, մասնավորապես, տարբեր տեսակի հարցաթերթիկների լրացում, միացումների և կապի սխեմաների հստակեցում և այլն:
Բանկի և վճարային համակարգի միջև բանակցային գործընթացը գտնվում է եզրափակիչ շրջանում, որից հետո ինտեգրման աշխատանքները կմտնեն սերվերների և տերմինալների հավաստագրման և փորձարկման ակտիվ փուլ:
Սրանք շատ կարևոր ծրագրեր են, քանի որ Ճապոնիայից և Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքըզգալիորեն աճել է: Մի քանի տարի առաջ Armenian Card վճարային համակարգի կողմից կատարվեցինծրագրային ապահովման արդիականացմանն ուղղված հսկայական աշխատանքներ, ինչը մեր բանկերին թույլտվեց էապես ընդլայնել ծառայությունների և պրոդուկտների շարքը: Սակայն, ընկերության ինտերֆեյսը, այնուամենայնիվ, այդ առումով մի փոքր հետ է մնում:
Դուք միանգամայն իրավացի եք: Armenian Card կայքի ինտերֆեյսն ունի արդիականացման կարիք, քանի որ այն արդեն հնացել է՝թե՛ բարոյապես, և թե՛ ֆիզիկապես: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, հաստատվել է նոր կոնցեպտը և դիզայնը: Այս տարվա կեսերին կթողարկվի նոր կայքը և բջջային հավելվածը: Ինչպես գիտեք, այսօր մեր կայքում դուք կարող եք կատարել միայն կոմունալ վճարներ և վճարել հեռահաղորդակցման օպերատորների ծառայությունների դիմաց: Նոր կայքը կունենա ավելի շատ հնարավորություններ: Մեր օգտատերերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Armenian Card-ի վեբ-պորտալի միջոցով աշխատելը կդառնա ավելի հեշտ և հարմարավետ:
Սկզբնաղբյուրը՝ http://www.finport.am